Հնարավոր է՝ մինչև 2023թ. SOCAR-ն ընդգրկվի Թուրքիայի առաջատար ընկերությունների եռյակում

Մինչև 2023թ. Թուրքիայում Ադրբեջանի ներդրումները կկազմեն $20 մլրդ, եթե Ադրբեջանի նավթային ընկերության՝ SOCAR-ի` Թուրքիայում նախագծերը իրականացվեն սահմանված ժամկետներում: Այս մասին թուրքական Rotahaber կայքի հետ հարցազրույցում ասել է SOCAR Turkey Energy-ի ղեկավար Քենան Յավուզը:

Նրա խոսքով՝ SOCAR-ը մտադիր է մինչ 2018թ. Թուրքիայում ներդրումներն ավելացնել մինչև $17 մլրդ և մինչ 2023թ.-ը՝ $20 մլրդ: «Սա Թուրքիայի և Ադրբեջանի միջև տնտեսական հարաբերությունների զարգացման համար չափազանց կարևոր ցուցանիշ է: Եթե SOCAR-ի նախագծերը իրականացվեն սահմանված ժամկետներում, ընկերությունը կկարողանա ընդգրկվել Թուրքիայի առաջատար ընկերությունների եռյակում », -ասել է Յավուզը: