ԱՄՆ-ը չի ցանկանում բռնություն տեսնել Ղարաբաղում․ Քըրբի

Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը․ մարտի 21-ի ճեպազրույցում հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական համակարգող Ջոն Քըրբին։

Նրան հարց է ուղղվել ղարաբաղյան հակամարտության հարցում ԱՄՆ վարչակազմի դիրքորոշման և նրա մասին, թե ինչպես է Վաշինգտոնը դիտարկում «Ղարաբաղի տարածաշրջանում 2000 ռուս զինծառայողների ներկայությունը»։

«Բոլոր կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը։ Չենք ուզում որևէ բռնություն տեսնել, այլ ցանկանում ենք, որ բոլոր կողմերը համապատասխան քայլեր ձեռնարկեն լարվածությունը թուլացնելու ուղղությամբ»,- հայտարարել է Քըրբին։

Լրագրողը կրկնել է ռուսների ներկայության մասին հարցը, սակայն Քըրբին ձեռնպահ է մնացել մեկնաբանություն անելուց։

Մեկնաբանել