Կառլոս Տևեսն այլևս խնդիրներ չունի Մանչեսթեր Սիթիում

«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կառլոս Տևեսն Անգլիայի առաջնության երկրորդ տուրում «Լիվերպուլի» հետ հանդիպումից հետո (2:2), որտեղ դարձավ գոլի հեղինակ, խոսել է թիմում իր հեռանկարների մասին:

«Այստեղ ես այլևս խնդիրներ չունեմ: Ես ու ընտանիքս երջանիկ ենք Անգլիայում: Պայմանագիրս երկու տարի դեռ ուժի մեջ է, և ես դեռ ավելի երկար կարող եմ մնալ:

Անցած տարին դժվար դասավորվեց ինձ համար: Երբ վերադարձա, սկսեցի խաղալ, ու մենք դարձանք չեմպիոն, դրանք նախորդ մրցաշրջանի լավագույն պահերն էին»,-Տևեսի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Մեկնաբանել