Ֆրանսիայի ԱԳ նախարարը ապրիլի վերջին կայցելի Բաքու և Երևան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Քեթրին Քոլոննան ապրիլի վերջին կայցելի Բաքու և Երևան․ այդ մասին նա հայտարարել է Սենատում՝ պատասխանելով սենատոր Ֆիլիպ Պեմեզեկի հարցին, թե արդյոք Ֆրանսիան պատրա՞ստ է Հայաստանի համար ուղղել նույնքան դիվանագիտական և ռազմական միջոցներ, որքան համախմբել է Ուկրաինայի համար, որպեսզի պաշտպանի մահացող բարեկամ ժողովրդին։

«Առաջին օրվանից Ֆրանսիան քննադատում է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի արգելափակումը։ Այն խորացնում է լարվածություն։ Ծրագրում եմ այցելել Բաքու և Երևան ապրիլի վերջին՝ այդ ուղերձը հղելու նպատակով։ Ֆրանսիան գործում է»,- պատասխանել է Քոլոնանն։

Մեկնաբանել