Կառավարությունը մարտի 23-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով աշխատողները մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքներին մասնակցելու դեպքում շարունակելու են վճարվել հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։
30 օրը գերազանցող ժամկետով հավաքներին ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով:
Ներկայիս կարգավորմամբ՝ գործատուն չունի աշխատողին նման դեպքում վճարելու պարտավորություն, այլ միայն նրա աշխատատեղը պահելու պարտավորություն։