Աշխատողները կպահպանեն իրենց աշխատավարձը վարժական հավաքների դեպքում. կառավարության նախագիծ
Կառավարությունը մարտի 23-ի նիստում հավանություն տվեց նախագծին, որով աշխատողները մինչև 30 օր ժամկետով վարժական հավաքներին մասնակցելու դեպքում շարունակելու են վճարվել հիմնական աշխատավարձի և վարժական հավաքներին մասնակցելու օրերի համար աշխատողին որպես զինծառայող հաշվարկված դրամական ապահովության առնվազն դրական տարբերությունը։ 30 օրը գերազանցող ժամկետով հավաքներին ներգրավելու դեպքում աշխատողի աշխատավարձը որոշվում է գործատուի և աշխատողի համաձայնությամբ կամ կոլեկտիվ կամ աշխատանքային պայմանագրով նախատեսված կարգով: Ներկայիս կարգավորմամբ՝ գործատուն չունի աշխատողին նման դեպքում վճարելու պարտավորություն, այլ միայն նրա աշխատատեղը պահելու պարտավորություն։
Copy and paste this URL into your WordPress site to embed
Copy and paste this code into your site to embed