Մանչեսթեր Յունայթեդի երկրպագուները ցանկանում են թիմում տեսնել Ուսեյն Բոլտին

Մենք արդեն տեղեկացրել ենք, որ Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն ճամայկացի վազորդ Ուսեյն Բոլտն օրերս այցելել էր Մանչեսթեր։ Նրա սիրելի թիմի՝ «Յունայթեդի» ղեկավարությունը ջերմ ընդունելություն էր կազմակերպել «Օլդ Թրաֆորդում»՝ նրան նվիրելով 9.63 համարով (Բոլտի օլիմպիական ռեկորդն է Լոնդոն 2012-ում) մարզաշապիկը։

Անգլիական լրատվամիջոցները հաղորդում են, որ այդ պահին «Մանչեսթեր Յունայթեդի» երկրպագուները սկսել են վանկարկել. «Պայմանագիր ստորագրի՛ր, Ֆերգի, ստորագրի՛ր»՝ դրանով կոչ անելով Բոլտին ընդգրկել թիմում։ Բոլտը մեկ անգամ չէ, որ հայտարարել էր անգլիական այդ թիմում ներգրավվելու ցանկության մասին։

Մեկնաբանել