Ճնշում եմ գործադրում Բաքվի վրա՝ վերաբացելու Լաչինի միջանցքը․ Բլինքեն

«Կարծում եմ, որ կա խաղաղության համաձայնագիրը ավարտին հասցնելու հնարավորություն»․ մարտի 22-ին ելույթ ունենալով Սենատում լսումների ժամանակ՝ հայտարարել է ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

«Ես հանդիպել եմ Փաշինյանի և Ալիևի հետ Մյունխենում անվտանգության համաժողովի ժամանակ։ Արտգործնախարարները վերջերս Վաշինգտոնում էին։ Ես ակնկալում եմ, որ նրանք կվերադառնան։ Աշխատել ենք (խմբ. – համաձայնագրի) տեքստի վրա», – ասել է Բլինքենը։

Վերջինիս խոսքով՝ Վաշինգտոնը որևէ բան չի պարտադրում Հայաստանին, այլ արձագանքում է Հայաստանի մեծ ցանկությանը՝ փորձելով օգնել հասնելու համաձայնագրի, որը վերջ կդնի 30 տարվա հակամարտությանը։

«Միևնույն ժամանակ, դուք ճիշտ եք մատնանշում Լաչինի միջանցքի իրական խնդիրները,- ասել է Բլինքենը։ – Ես ճնշում եմ գործադրում Ադրբեջանի վրա, նաև՝ այս շաբաթվա ընթացքում, որպեսզի վերաբացի միջանցքը։ Մենք աշխատում ենք այդ ուղղությամբ»,- նշել է պետքարտուղարը։

https://www.foreign.senate.gov/hearings/american-diplomacy-and-global-leadership-review-of-the-fy24-state-department-budget-request-03-22-2023?fbclid=IwAR0MPijAee6SIzu8qRXhhdF6Dk11JeCuZ5VAWkVACoTSUVCtm_5PZEniJw4

Մեկնաբանել