Գլխավոր Լրահոս

Ուժեղ Հայաստանը կարող է ընտրել իր դաշնակիցներին․ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին

Ուժեղ Հայաստանը կարող է ընտրել իր դաշնակիցներին․ Պետդեպը՝ ՍիվիլՆեթին

Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին․ հայտնել են Պետքարտուղարությունից՝ ՍիվիլՆեթի հարցերին ի պատասխան։ Հարցերը վերաբերում էին Լաչինի միջանցքի ճգնաժամին, Արցախի էթնիկ զտմանը, Հայաստանում ԱՄՆ ավելի մեծ ներգրավվածությանը, ժողովրդավարական պետությունների՝ միմյանց օժանդակելու կարևորությանը։ Ժողովրդավարությանը վերաբերող հատվածը՝ թարգմանաբար ստորև։

«ԱՄՆ-ը հանձնառու է շարունակել աջակցությունը հայ ժողովրդին՝ կառուցելու այն ապագան, շարունակելու այն ուղին, որն ընտրել էին 2018-ին և որի հանդեպ իրենց հավատարմությունը ցուցաբերել են 2021-ի խորհրդարանական ընտրություններում։

https://civilnet.am/en/news/695574/a-strong-democratic-armenia-can-better-choose-its-partners-and-allies-us-state-department/

Մեր ընդհանուր ժողովրդավարական արժեքները մեր հարաբերությունների հիմնաքարն են:

Հայաստանի մասնակցությունը 2021 թվականի Հանուն ժողովրդավարության գագաթաժողովին վկայում է նրա մասին, որ ԱՄՆ-ը ճանաչում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնառությունը ժողովրդավարական բարեփոխումներին:

Չնայած շատ անելիքներ կան, վարչապետը Հայաստանում կոռուպցիայի դեմ պայքարով ցույց տվեց իր հանձնառությունը բարեփոխումների գործընթացին։ Մենք անհամբեր սպասում ենք այս ուղղությամբ հետագա քննարկումներին և Հայաստանի կողմից իրականացվող այլ ժողովրդավարական բարեփոխումների՝ Հանուն ժողովրդավարության երկրորդ գագաթաժողովին ընդառաջ, որը տեղի կունենա ամսվա վերջին:

Ի վերջո, ուժեղ, ժողովրդավարական Հայաստանն ավելի շատ հնարավորություններ կունենա ընտրելու իր գործընկերներին և դաշնակիցներին»։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում