Փլուզվող աշխարհում միջազգային երաշխիքներ չկան, դա առասպել է. Արթուր Մարտիրոսյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մի կողմից ասում է՝ աշխարհակարգ է փլզվում, դրա հետ մեկտեղ Հայաստան-Ադրբեջան խաղաղության պայմանագրի իրագործման համար միջազգային երաշխիք է ուզում․ սա առասպել է: Այդ մասին նշում է Բոստոնում գործող CM Partners ընկերության ավագ խորհրդատու, բանակցային գործի մասնագետ Արթուր Մարտիրոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նա նկատում է, որ ներկա իրավիճակում, երբ Հայաստանի ղեկավարությունը պատրաստ է զիջումների, խաղաղության պայմանագրով խաղաղություն չի հաստատվելու: Նա խորհուրդ է տալիս իշխանություններին մտածել Հայաստանի այլընտրանքները զարգացնելու ուղղությամբ, հակառակ պարագայում զիջումների շրջապտույտից դուրս չեն գա:

Մեկնաբանել