Արցախի թատրոնը չի լռում

Ստեփանակերտի՝ Վահրամ Փափազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը շրջափակման օրերին էլ շարունակում է գործել։ Չնայած շրջափակման պատճառով զրկված են արտասահմանյան երկրներում հյուրախաղերով ներկայանալու հնարավորությունից, բայց պատրաստվում են Արցախի իրենց հանդիսատեսին ներկայանալ նոր բեմադրությամբ։ Երեք ամիս է, ինչ սկսել են «Բակում կատաղի շուն կա» կատակերգության ներկայացման փորձերը։ Բեմադրող ռեժիսորը թատրոնի դերասան, Արցախի ժողովրդական արտիստ Քաջիկ Հարությունյանն է, որը 59 տարի աշխատում է թատրոնում։ Առաջնախաղը կկայանա մարտի 27-ին՝ Թատրոնի միջազգային օրը, Ստեփանակերտի Մշակույթի ու երիտասարդության պալատի փոքր դահլիճում:

Մեկնաբանել