- Արցախին համակել է լրտեսագարությունը։
- Սահմանադրության փոփոխությունն ընդունվեց և ուղարկվեց Գերագույն դատարան։
- Հովհարային անջատումները հնարավոր է երկարարանան։
- Արցախում մտածում են էներգախնայող համակարգերի զարգացման մասին։
- Արցախի կրած ֆինանսատնտեսական կորուստները կազմում են օրական առնվազն 1,9 մլն դոլար։
-
Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանք անող հայկական տեխնիկայի ուղղությամբ, կուրուստներ
Ադրբեջանը կրակել է ինժեներական աշխատանքներ իրականացնող հայկական տեխնիկայի ուղղությամբ, կուրուստներ չկան։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։ «Հունիսի 6-ին՝ ժամը 15:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները կրակ են բացել Կախակնի հատվածում ինժեներական աշխատանքներ իրականացնող տեխնիկայի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի»,- ասված է հաղորդագրությունում։ Պաշտպանական գերատեսչությունից նշում են, որ ժամը 17:00-ի դրությամբ առաջնագծում իրադրությունը հարաբերականորեն կայուն է։
-
5G ցանցի զարգացմանը զուգահեռ՝ Վիվա-ՄՏՍ-ն ընդլայնում և հզորացնում է ամբողջ
Հայաստանի առաջատար բջջային օպերատոր Վիվա-ՄՏՍ-ի համար 2023-ը նշանավորվեց Հայաստանում առաջին 5G ցանցի ներդրումով: 5G ցանցը բոլորովին նոր խոսք է Հայաստանի հեռահաղորդակցության ոլորտում: 5G ցանցի շնորհիվ Հայաստանը համալրել է հեռահաղորդակցության զարգացած ոլորտ ունեցող երկրների շարքը: Վիվա-ՄՏՍ-ը մշտապես իրականացնում է իր 3G/4G ցանցերի ընդարձակման և հզորացման աշխատանքներ Երևանում և մարզերում: 2022թ. սկզբից առ այսօր Վիվա-ՄՏՍ-ը տեղադրել է 61 2G նոր կայան, 78 3G նոր կայան, ինչպես նաև՝ 258 4G/LTE նոր կայան: Ներկայում Վիվա-ՄՏՍ-ի 2G ցանցը հասանելի է բնակչության 99.3%-ին, 3G ցանցը՝ 99.8%-ին, իսկ 4G/LTE ցանցը՝ 99.3%-ին: Վիվա-ՄՏՍ-ը շուկայի առաջատարն է թե՛ սակագնային պլաններից օգտվող բաժանորդների, թե՛ բջջային ինտերնետից օգտվող բաժանորդների և թե՛ […]
-
Փաշինյանն ու Կլաարը քննարկել են հայ-ադրբեջանական կարգավորման, ԼՂ-ի և Լաչինի
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Հարավային Կովկասի ու Վրաստանի ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարին։ Կառավարության ղեկավարի աշխատակազմից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել է Բրյուսելում և Քիշնևում տեղի ունեցած եռակողմ ու հնգակողմ հանդիպումներին ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը․ «Վարչապետը կարևորել է դրանց հետևողական իրականացումը»։ «Անդրադարձ է կատարվել Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին, Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի ապօրինի շրջափակման հետևանքով Լեռնային Ղարաբաղում ստեղծված հումանիտար ճգնաժամին, միջազգայնորեն երաշխավորված երկխոսության մեխանիզմի ներքո Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների և անվտանգության խնդիրների հասցեագրմանը վերաբերող հարցերի։ Վարչապետ Փաշինյանը ներկայացրել է առկա առանցքային խնդիրների կարգավորման հարցում հայկական կողմի մոտեցումները»,- ասված է հաղորդագրությունում։
-
2023-ի մայիսին Հայաստան է այցելել 176 հազար զբոսաշրջիկ
2023-ի մայիսին Հայաստան է այցելել ավելի քան 176 հազար զբոսաշրջիկ, հայտնում է ՀՀ զբոսաշրջության կամիտեն։ Նախորդ տարվա նույն ամսին Հայաստան էր այցելել 116 հազար զբոսաշրջիկ: 2018-ի մայիսի ժամանած զբոսաշրջիկների թիվը կազմել է 115 հազար, 2019-ին՝ 146 հազար։ Այս տարվա առաջին 5 ամիսներին Հայաստան է այցելել 806 հազար զբոսաշրջիկ։ 52 տոկոսը կամ 417 հազարը ժամանել են Ռուսաստանից, 12 տոկոսը կամ 94 հազարը՝ Վրաստանից, 6 տոկոսը կամ 45 հազարը՝ Իրանից։
-
Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունների վրա բացասաբար ազդող երեք հիմնարար խնդիրները․
2023թ․ մայիսի 26-ին Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհուրդը (РСМД) և ԴԻԱԼՈԳ կազմակերպությունը Մոսկվայում անցկացրին «Հայաստանի և Ռուսաստանի կերպարների փոխադարձ ընկալումը» խորագրով կլոր սեղանը, որին մասնակցում էին Հայաստանի և Ռուսաստանի առաջատար վերլուծական կենտրոնների, գիտա-կրթական հաստատությունների և ԶԼՄ-ների ներկայացուցիչներ։ Կլոր սեղանի բացմանը ելույթներ ունեցան Միջազգային հարցերի ռուսաստանյան խորհրդի գիտական ղեկավար Անդրեյ Կորտունովը, Ռուսաստանի արտգործնախարարության ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի փոխտնօրեն Սերգեյ Պալտովը և ԴԻԱԼՈԳ կազմակերպության նախագահ Յուրի Նավոյանը։ Հերթական համատեղ կլոր սեղանը, որը երրորդն է վերջին չորս տարվա ընթացքում, տեղի է ունենում միջազգային ծայրահեղ բարդ իրադրության պայմաններում, որը հաճախ ջնջում է ռազմավարական միությունների և գործընկերությունների վերաբերյալ գոյություն ունեցող պատկերացումները։ Այս համատեքստում հայ-ռուսական հարաբերությունները պարբերաբար […]
-
Հարկային ընթացիկ վերահսկողությունը կաղում է. զրույց «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրենի
Պետական եկամուտների կոմիտեն (ՊԵԿ) հունիսի 1-ին հրապարակեց 2023-2024-ի համալիր հարկային ստուգումների ցանկը, որն աննախադեպ է ծավալի առումով` 2 000 ընկերություն։ «Սթեփ Քընսալթինգ» ընկերության տնօրեն Սերգեյ Մուրադյանը կարծում է, որ ՊԵԿ-ը չունի այդ ծավալի ստուգում իրականացնելու ռեսուրս։ Ցանկում են նաև ռելոկանտ ընկերություններ։ «Այնպես է ստացվել, որ ով գալիս է մեր երկիր ու ասում է՝ բարև ձեզ, ասում ենք՝ եկեք, ձեզ ստուգենք․․․ մենք կարող ենք տարանցիկ երկիր լինել մի շարք ընկերությունների համար»,- շեշտում է Մուրադյանը։