Պաշտոնական. Լուկա Մոդրիչը Մադրիդի Ռեալի ֆուտբոլիստ է

Կայացավ: Տրանսֆերային պատուհանի գլխավոր տրանսֆերը կայացավ: Լոնդոնի «Տոտենհեմն» ու Մադրիդի «Ռեալը» վերջապես համաձայնության եկան Լուկա Մոդրիչի հարցում, հայտնում է թե՛ լոնդոնցիների պաշտոնական կայքը, թե՛ «Ռեալի» կայքը:

«Ակումբը կարող է հայտարարել, որ համագործակցության համաձայնագիր է ստորագրել Մադրիդի «Ռեալի» հետ ու համաձայնության է եկել Լուկա Մոդրիչի տրանսֆերի հարցում: Հիմա միայն պետք է խաղացողը բուժզննում անցնի Մադրիդում: Նրան հաջողություն ենք մաղթում հետագայում»,- նշվում է անգլիական ակումբի հայտարարության մեջ:

«Ակումբների մեջ եղած լավ հարաբերությունները տվեցին արդյունք: Մենք երկարաժամկետ համագործակցության համաձայնագիր ենք ստորագրել, ինչպես նաև համաձայնեցրել ենք Լուկա Մոդրիչի տրանսֆերի հարցերը»,- իր հերթին հայտարարել է մադրիդցիների նախագահ Ֆլորենտինո Պերեսը:

Հավելենք, որ համաձայնագրի կետերից մեկի համաձայն ակումբները համագործակցելու են տարբեր ոլորտներում՝ ֆուտբոլայինից մինչև հասարակական:

Մեկնաբանել