Շիրակի մարզի Անի և Սյունիքի մարզի Սիսիան համայնքներում մարտի 26-ին կայացած ՏԻմ ընտրություններում հաղթել է իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը։
Անի համայնքում ընտրելու իրավունք ունեցող 15 934 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 9 869 մարդ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 5 180 քվե,
«Ազգ-համայնք» կուսակցությունների դաշինքը ստացել է 3 134 քվե,
«Հայկական երազանք» կուսակցությունը ստացել է 795 քվե,
«Իմ հզոր համայնք» կուսակցությունը ստացել է 744 քվե։
Սիսիան համայնքում ընտրելու իրավունք ունեցող 22 890 քաղաքացիներից ընտրություններին մասնակցել է 11 355 մարդ։
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է 7 325 քվե,
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը ստացել է 2 553 քվե,
«Քաղաքացու որոշում» կուսակցությունը ստացել է 1 443 քվե։
«Անկախ դիտորդ» հասարակական դաշինքի ներկայուցիչ Դանիել Իոաննիսյանը Սիսիանում կայացած ընտրություններում խախտումների մասին է բարձրաձայնել ֆեյսբուքյան իր էջում։
Արմինե Սիմոնյան, Գորիս