Մարտի 27-ին` ժամը 9։00-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումը փորձել է առաջխաղացում կատարել Ստեփանակերտ-Լիսագոր գրունտային ճանապարհի հարակից բարձունքներից մեկի ուղղությամբ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարությունը։
Ըստ հաղորդագրության՝ նշված հատվածում մարտական հերթապահություն իրականացնող ՊԲ զինծառայողների կանխարգելիչ գործողությունների շնորհիվ ադրբեջանական ստորաբաժանման առաջխաղացման փորձը կասեցվել է։
Միջադեպի մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ԱՀ ՊՆ մամուլի ծառայություն։
Մարտի 25-ին Ադրբեջանի զինված ուժերը որոշակի դիրքային առաջխաղացում են ապահովել Շուշի-Լիսագոր հատվածում։