Լիոնել Մեսսի. Օսասունային հաղթելը միշտ էլ դժվար է եղել

«Բարսելոնայի» հարձակվող Լիոնել Մեսսին Իսպանիայի առաջնության 2-րդ տուրի հանդիպումից հետո նշել է, որ «Օսասունայի» նկատմամբ հաղթանակը (2։1) հնարավոր է դարձել շնորհիվ կատալոնական թիմի բնավորության։

«Մենք խուճապի չմատնվեցինք, երբ պարտվում էինք, այլ հանգստություն պահպանեցինք։ Արդյունքում միջոց գտանք պատասխանելու «Օսասունային»։ Մեզ հաջողվեց կառուցել մեր խաղը և գոլ խփել։ Միշտ դժվար է եղել «Օսասունային» հաղթելը։ Եվ Տիտո Վիլանովան հիշեցնում էր մեզ դրա մասին», – ասել է Մեսսին։ Այս մասին հաղորդում է ակումբի պաշտոնական կայքը։

Մեկնաբանել