Մեղմ ասած` ողջախոհ չէ դառնալ Ռուսաստանի թշնամի. Հակոբ Բադալյան

Մեղմ ասած՝ Հայաստանի համար ողջախոհ չէ դառնալ Ռուսաստանի թշնամի: Այսպիսի տեսակետ է հայտնում քաղաքական մեկնաբան Հակոբ Բադալյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Հայաստանի Սահմանադրական դատարանը Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրությունը համարել է Սահմանադրությանը համապատասխանող, ինչին Ռուսաստանի ԱԳՆ-ի անանուն աղբյուրի միջոցով խիստ գնահատական է տվել:

Բադալյանը բերում է Ռուսաստանի կտրուկ արձագանքի երկու պատճառ: Առաջին, հայկական կողմը դիվանագիտական բավարար նախապատրաստական աշխատանք չի կատարել՝ Ռուսաստանին տեղեկացնելու իր գործողությունների շարժառիթների ու նպատակների մասին: Երկրորդ, Ռուսաստանն այս քայլն ընկալում է որպես անձնական արհամարհանք Պուտինի նկատմամբ:

Մեկնաբանել