Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ՔՊ-ն առաջադրել է Անահիտ Մանասյանին

ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում առաջադրել է Անահիտ Մանասյանի թեկնածությունը: Այդ մասին հայտնում են ՔՊ-ից։

Արդարադատության առաջին դասի խորհրդական Անահիտ Մանասյանը ՀՀ գլխավոր դատախազի տեղակալն է, նա Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ է։

Մանասյանը 2019-2021-ը զբաղեցրել է Արդարադատության ակադեմիայի պրոռեկտորի պաշտոնը, աշխատել է նաև Սահմանադրական դատարանում։

Ավելի վաղ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարել էին, թե ՄԻՊ պաշտոնում առաջադրել են Սահմանադրական դատարանի աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանի թեկնածությունը։

Մեկնաբանել