Մխիթարյանը` Ուկրաինայի առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Ուկրաինական Football.ua հեղինակավոր ֆուտբոլային կայքը հրապարակել է երկրի առաջնության 7-րդ տուրի խորհրդանշական հավաքականի կազմը և հերթական անգամ այնտեղ տեղ է հատկացրել Հայաստանի հավաքականի և Դոնեցկի «Շախտյորի» առաջատար Հենրիխ Մխիթարյանին:

Հիշեցնենք, որ Ուկրաինայի ընթացիկ առաջնության լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը 7-րդ տուրի «Շախտյոր» – «Կարպատներ» խաղում (3:0) խփած գոլերի թիվը հասցրեց 11-ի:

Խորհրդանշական հավաքականը կազմող լրագրողները կրկին խոսքեր չեն գտել Հենրիխի խաղը բնութագրելու համար և շատ կարճ են արտահայտվել. «Ինչպես միշտ: Պարզապես այս անգամ հեթ-տրիկի փոխարեն, սահմանափակվեց 1 գոլով»:

Համաձայնեք, որ իսկապես բարդ է խոսքեր գտնել մի ֆուտբոլիստի մասին, ով 7-րդ անգամ անընդմեջ ընդգրկվում է խորհրդանշական հավաքականում:

Մեկնաբանել