Եթե Ադրբեջանը գարնանը չհարձակվի, ԵՄ առաքելությունը հաջողված կհամարվի․ Մարկուս Ռիտեր

Մարկուս Ռիտեր

«Բազմաթիվ հայերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը հաջողված է»․ Deutsche Welle պարբերականի հետ զրույցում նման կարծիք է հայտնել Հայաստանում ԵՄ առաքելության ղեկավար Մարկուս Ռիտերը։

«Մենք չենք կարող միջամտել։ Մենք ունենք ընդամենը հեռադիտակներ և տեսախցիկներ»,- ասել է Ռիտերը։

Նա ասել է, որ շատերը Հայաստանում ուրախ են ԵՄ ներկայությամբ և շտապել զսպել հնարավոր ակնկալիքները՝ դիտորդները մուտք չունեն Ադրբեջանի տարածք, հետևաբար նրանք չեն կարող հայտնաբերել հարձակման նախապատրաստվող զորքերի տեղաշարժը։

«Հայաստանում շատերի համոզմամբ՝ գարնանը Ադրբեջանը հարձակում կձեռնարկի։ Եթե դա տեղի չունենա, ուրեմն մեր առաքելությունը կարելի է հաջողված համարել»,- ասել է առաքելության ղեկավարը։

Մեկնաբանել