Իրանն ընդհանուր սպառնալիք է Ադրբեջանի և Իսրայելի համար․ Երուսաղեմում մարտի 29-ին ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ համատեղ ասուլիսին հայտարարել է Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը։
«Իրանը սպառնում է մեր տարածաշրջանին և անկայունություն է ստեղծում Մերձավոր Արևելքում՝ աջակցելով և ֆինանսավորելով ահաբեկչությունը։ Մենք պետք է միասնաբար գործենք Իրանի դեմ և թույլ չտանք նրան ընդլայնել միջուկային հնարավորությունները»,- ասել է Իսրայելի արտաքին գերատեսչության ղեկավարը։