ՀԱՊԿ-ը պատրաստ է առաքելություն տեղակայել հայ-ադրբեջանական սահմանին. ՌԴ փոխարտգործնախարար

Մոսկվան ակնկալում է, որ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) մյուս անդամների հետ Երևանի փոխգործակցության բնույթի վերաբերյալ «վնասակար քննարկումները» կդադարեն, իսկ այդ կապակցությամբ ծագաց հարցերը կառուցողական կերպով կլուծվեն։ Այդ մասին RTVI-ի հետ զրույցում ասել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։

Նա նաև ընդգծել է, որ ՀԱՊԿ-ը պատրաստ է իրագործել հայ-ադրբեջանական սահմանին առաքելություն տեղակայելու ծրագրերը:

«Մեր կողմից հաստատում ենք պատրաստակամությունը՝ իրագործել հայ-ադրբեջանական սահմանին ՀԱՊԿ-ի առաքելություն տեղակայելու ծրագրերը՝ ելնելով Հայաստանի անվտանգության ապահովման շահերից»,- նշել է Գալուզինը՝ հավելելով, որ ՀԱՊԿ-ը այդ աշխատանքին պատրաստ է նույն չափով, որքան Հայաստանը։

Նա նաև անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարության, ըստ որի՝ ոչ թե Հայաստանն է դուրս գալիս ՀԱՊԿ-ից, այլ միգուցե ՀԱՊԿ-ն է լքում Հայաստանը։

«Հուսով ենք, որ «ով որտեղից է գալիս» թեմայով վնասակար քննարկումները կդադարեն, և ՀԱՊԿ շրջանակներում Երևանի հետ փոխգործակցության բոլոր հարցերը, այդ թվում՝ կազմակերպության դիտորդական առաքելության՝ Հայաստանի տարածքում տեղակայումը, կլուծվեն կառուցողական ու փոխշահավետ ձևով»,- ասել է դիվանագետը։

Գալուզինի խոսքով՝ մեծապես նաև Հայաստանի ջանքերով ոչ քիչ աշխատանքներ են կատարվել ՀԱՊԿ-ի հնարավորությունների ընդլայման տեսանկյունից։

Մեկնաբանել