Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետերի հարց չի քննարկվել. Զախարովա

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մարտի 30-ին տեղի ունեցած ճեպազրույցի ժամանակ պատասխանել է լրագրողի հարցին, թե արդյոք Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ներկայացուցիչների միջև որևէ քննարկում եղել է Լաչին-Ստեփանակերտ ճանապարհին սահմանային անցակետ բացելու մասին:

Զախարովայի խոսքով՝ նման քննարկում չի եղել:

Մեկնաբանել