Զինծառայողների՝ «թյուրիմացաբար փոխհրաձգությունից» զինվոր է զոհվել

ՀՀ հարավարևելյան սահմանագոտում փոխհրաձգությունից զոհվել է ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանը։

«Մարտի 31-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում, ՀՀ հարավարևելյան սահմանագոտում ծայրահեղ ցածր տեսանելիության պայմաններում ՀՀ ԶՈՒ զինծառայողների միջեւ թյուրիմացաբար տեղի է ունեցել փոխհրաձգություն: Հընթացս կրակոցներ են հնչել նաև ադրբեջանական կողմից»,- հաղորդում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

Ըստ հաղորդագրության՝ միջադեպից հետո հայտնաբերվել է ՀՀ ԶՈւ ժամկետային զինծառայող Հրաչյա Արայի Սարուխանյանի մարմինը՝ հրազենային մահացու վնասվածքով: Եվս մեկ զինծառայող ստացել է վիրավորում. վիրավորում ստացած զինծառայողի կյանքին վտանգ չի սպառնում:

Մեկնաբանել