ԱՄՆ-ը զենքի վաճառքի բացարձակ ռեկորդ է սահմանել

2011թ. ԱՄՆ-ը $66,3 մլրդ-ի զենք է վաճառել, ինչը բացարձակ ռեկորդ է համարվում: Այս մասին ասված է Կոնգրեսի հետազոտական ծառայության զեկույցում, հաղորդում է Bloomberg-ը:

Ըստ զեկույցի՝զենքի համաշխարհային շուկայում ԱՄՆ մասնաբաժինը կազմել է $85,3 մլրդ՝ ավելի քան 75%: Նախորդ տարի ԱՄՆ-ում արտադրվել է $21,4 մլրդ-ի զենք:

Ռուսաստանը, ըստ այս ցուցանիշի, երկրորդ տեղում է: 2011թ. ռուսական զենքի վաճառքները կազմել են $4,8 մլրդ:

Ըստ ամերիկյան The New York Times պարբերականի՝ ԱՄՆ-ում արտադրված զենքի վաճառքների ծավալների մեծացումը պայմանավորված է հանգամանքով, որ Պարսից ծոցի մի շարք երկրներ, ինչպես օրինակ Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Օմանը ցանկանում են իրենց ապահովագրել իրանական հնարավոր սպառնալիքից: 2011թ. միայն Սաուդյան Արաբիան գնել է $33,4 մլրդ-ի ամերիկյան սպառազինություն: ԱՄԷ-ի և Օմանի ԱՄՆ-ի հետ ռազմամթերքի գնման պայմանագրերը համապատասխանաբար կազմել են $3,5մլդ և $1,4 մլրդ:

Մեկնաբանել