Հայաստանում 2022 թվականին հանցագործության դեպքերն աճել են 24,4 տոկոսով

2022 թվականի ընթացքում Հայաստանի Հանրապետությունում արձանագրվել է հանցագործության 37 612 դեպք (2021 թվականին՝ 30 245)։ Նախորդ տարվա համեմատությամբ հանցագործության դեպքերն աճել են 7 367-ով կամ 24,4 տոկոսով: Այս մասին հայտնում է «Արմենպրես»-ը՝ հղում անելով Գլխավոր դատախազության 2022 թվականի գործունեության մասին հաղորդմանը։

«2022 թվականին արձանագրվել է ոչ մեծ ծանրության, միջին ծանրության, ծանր ն առանձնապես ծանր հանցագործությունների աճ: 2021 թվականի համեմատությամբ ոչ մեծ ծանրության հանցագործությունների դեպքերն աճել են 2 831-ով կամ 19,3 տոկոսով (2021 թվականին` 14 629, 2022 թվականին` 17 460), միջին ծանրության հանցագործությունների դեպքերը՝ 2 383-ով կամ 29,8 տոկոսով (2021 թվականին՝ 7 988, 2022 թվականին՝ 10 371), ծանր հանցագործությունների դեպքերը՝ 633-ով կամ 14,2 տոկոսով (2021 թվականին՝ 4 447-5 080), իսկ առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերը՝ 530-ով կամ 151,4 տոկսով (2021 թվականին՝ 350-880): Առանձնապես ծանր հանցագործությունների դեպքերի 530-ով աճը պայմանավորված է 482 սպանության դեպքերով, որոնցից 484-ը հանկարծամահության դեպքերն են, որոնք նախկինում որպես հանցագործություն չէին հաշվառվում:

Հետևաբար, 2022 թվականին կատարվել է 396 առանձնապես ծանր հանցագործություն, որը 46-ով կամ 13 տոկոսով ավել է նախորդ տարվա ցուցանիշից»,- ասված է Գլխավոր դատախազության տարեկան հաղորդման մեջ։

Նշվում է, որ հանցագործության 37 612 դեպքի բացարձակ մեծամասնությունը՝ 84,1 տոկոսը, ոչ մեծ (21 281 դեպք կամ 56,6 տոկոս) ն միջին ծանրության (10 371 դեպք կամ 27,6 տոկոսը) հանցագործություններն են: Առանձնապես ծանր հանցագործություններն ընդհանուր հանցագործությունների զանգվածում կազմում են 2,3 տոկոսը (2021 թվականին՝ 1,2 տոկոս), իսկ ծանր հանցագործությունները՝ 13 595 (2021 թվականին՝ 14,7 տոկոս):

Մեկնաբանել