Եկել եմ, որ Ռեալի հետ տիտղոսներ նվաճեմ. Մոդրիչ

Մադրիդի «Ռեալին» միանալուց հետո Լուկա Մոդրիչը, ով նոր թիմում կրելու է 19 համարի մարզաշապիկը, իր առաջին մամուլի ասուլիսն է տվել` ընդգծելով, որ իր տեղափոխությունն իրոք երկար ժամանակ խլեց:

«Տրանսֆերը շատ երկար տևեց, բայց ինձ համար սա մեծ պատիվ է, հպարտ եմ լինել աշխարհի ամենալավ ու ամենամեծ ակումբում: Սա լուրջ մարտահրավեր է ինձ համար, ամենամեծը` ողջ կարիերայիս ընթացքում:

Ես կարող եմ խաղալ կիսապաշտպանության ցանկացած դիրքում, բայց դա իհարկե որոշելու է իմ նոր մարզիչը: Ես այստեղ եմ եկել ամեն օր կատարելագործվելու և «Ռեալի» հետ տիտղոսներ նվաճելու համար: Սրանք են իմ նպատակները:

Ես դիտել եմ վերջին երեք խաղերը: Կասեմ, որ կարևոր չէ, թե ինչպես ես մեկնարկում մրցաշրջանը, ավելի կարևոր է` ինչպես ես ավարտում այն»,-Մոդրիչի խոսքերն է մեջբերում Football Espana-ն:

«Կցանկանայի շնորհակալություն հայտնել «Տոտենհեմում» բոլորին: Ես այնտեղ 4 տարի եմ անցկացրել, ու շատ երախտապարտ եմ: Բայց հիմա ես նոր էջ եմ բացում իմ կյանքում»:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել