Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածությունն աճել է, այլընտրանքներ են պետք. տնտեսագետ

Վերջին տարիներին Ռուսաստանից Հայաստանի տնտեսական կախվածություննն աճել է, ուստի պետք չէ զարմանալ, որ Ռուսաստանն այն օգտագործում է Հայաստանի դեմ քաղաքական խնդիրներ լուծելու համար․ ասում է Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոնի փորձագետ, տնտեսագետ Արմեն Քթոյանը: ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում Քթոյանը նախազգուշացնող ազդանշան է համարում հայկական կաթնամթերքի՝ Ռուսաստան արտահանման արգելքը: Չբացառելով, որ քաղաքական իրավիճակով պայմանավորված այդ արգելքը «Ռոսսելխոզնադզորը» կարող է տարածել այլ ապրանքախմբերի վրա, տնտեսագետը կոչ է արել հայկական ապրանքների սպառման այլընտրանքային շուկաներ:

Մեկնաբանել