Կարմիր խաչը ապրիլի 3-ին տեսակցել է Վիգէն Էօլճեքճեանին

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները ապրիլի 3-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող լիբանանահայ Վիգէն Էօլճեքճեանին․ ՍիվիլՆեթին տեղեկությունը հաստատեց ԿԽՄԿ հայաստանյան գրասենյակի հաղորդակցման և կանխարգելման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին։

Վերջինս հայտնեց՝ Վիգէն Էօլճեքճեանին հնարավորություն է տրվել կապվել ընտանիքի հետ հեռախոսազանգի միջոցով։

Asbarez.com կայքը ավելի վաղ գրել է, որ Վիգէն Էօլճեքճեանի կինը` Լինդան, կասկածներ ունի, որ ամուսնուն բանտում սպանել են։

Մեկնաբանել