Մայիսի 1-ից հուլիսի 7-ը պահեստազորայինների վարժական հավաքներ կանցկացվեն

Մայիսի 1-ից մինչև հուլիսի 7-ը պահեստազորի առաջին խմբի առաջին և երկրորդ կարգերում հաշվառված շարքային, ենթասպա­յական և սպայական կազմերի պահեստազորայինների վարժական հավաքներ կացնկացվեն։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության ապրիլի 6-ի նիստի ընթացքում։

Վարժական հավաքներին կներգրավեն մինչև 2715 քաղաքացի, որոնցից 2431-ը՝ շարքային և կրտսեր ենթասպայական կազմերի, 124-ը` ավագ ենթասպայական կազմի, 160-ը` սպայական կազմի պահեստազորայիններ՝ համազորային (մոտոհրաձգային, կապի, հետախուզական, ինժեներական), հրթիռահրետանային մասնագիտություններով:

Հայտարարված վարժական հավաքների ընթացքում յուրա­քանչյուր քաղաքացի ներգրավվում է ոչ ավելի, քան 25 օրացույցային օր ժամկետով։

Մեկնաբանել