Գլխավոր Լրահոս

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Մարգարայի անցակետի գործարկմանը

ՊԵԿ-ը նախապատրաստվում է Մարգարայի անցակետի գործարկմանը

Պետական եկամուտների կոմիտեն նախապատրաստական աշխատանքներ է իրականացնում, որ երրորդ երկրների քաղաքացիների համար Հայաստան-Թուրքիա սահմանի բացման դեպքում մաքսային ընթացակարգերը սահուն հունով կիրառվեն: Այդ մասին կառավարության ապրիլի 6-ի նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։

«Երրորդ երկրի քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր ունեցողների համար ընթացող բանակցությունների մասին գիտեք։ Մենք հիմա այլ պետական մարմինների հետ միասին նախապատրաստվում ենք հնարավորինս արագ, եթե վերջնական որոշումը կայացվի, որպեսզի այդ սահմանային կետը գործի։ Այսինքն, իրականացնում ենք նախապատրաստական աշխատանքներ մաքսային ընթացակարգերն այդտեղ սահուն հունով կիրառելու համար»,- նշեց Բադասյանը։

***

Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 15-ին մեկնել էր Թուրքիա, հանդիպել թուրք գործընկերջ հետ։ Թուրքիայից վերադառնալուց հետո Միրզոյանը հայտարարել էր, որ Հայաստանն ու Թուրքիան նպատակ ունեն մինչև զբոսաշրջային սեզոնի մեկնարկը սահմանը բացել երրորդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձնանց համար։

Փետրվարի 11-ին Հայաստանը երկու խմբաքանակով մարդասիրական օգնություն էր ուղարկել երկրաշարժից տուժած Թուրքիային։ Բեռնատարներն անցել էին Արմավիրի մարզում գտնվող Մարգարայի կամրջով։ Սա 1993-ից ի վեր հայ-թուրքական փակ սահմանը հատելու եզակի դեպքերից է։

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում