ՊՆ-ն ծրագրում է մասնակցել ԱՄՆ-ի կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժության

Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանն անդրադարձել է ԱՄՆ կողմից կազմակերպվող Defender 2023 զորավարժությանը Հայաստանի մասնակցության հարցին։

«Պաշտպանության նախարարությունը ընթացիկ տարում ծրագրում է մասնակցել Եվրոպայում ԱՄՆ ցամաքային զորքերի հրամանատարության կողմից կազմակերպվող երկու այլ զորավարժությունների՝ KFOR (Կոսովոյի ուժեր) և Saber Junction (Միաձուլված սուր) զորավարժություններին»,- Թվիթերի իր էջում գրել է Թորոսյանը։

Ապրիլի 6-ին Պենտագոնի կայքում Defender 2023 բազմազգ զորավարժության մասին հաղորդագրության մեջ մասնակից երկրների ցուցակում նշված էր նաև Հայաստանը: Որոշ ժամանակ անց, սակայն, ԱՄՆ պաշտպանական գերատեսչությունը խմբագրեց հաղորդագրությունը, և Հայաստանն այլևս մասնակիցների ցանկում ներառված չէր:

Մեկնաբանել