Ռուբլու արժեզրկումը հարված է մեր արտահանողներին. Վարդան Արամյան

Ռուսական ռուբլին արժեզրկվում է, և սա հարված է Հայաստանի արտահանողներին, որոնց վրա է հենվում տնտեսությունը. այս մասին ասում է Հայաստանի ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ արտահանող ճյուղի թուլացումը նվազեցնում է տնտեսական աճի պոտենցիալը: Եթե նախորդ տարի արտահանումը Ռուսաստան աճել է առաջանցիկ տեմպով, ապա այժմ, նշում է Արամյանը, ռուսական շուկայում աշխատող արտահանողները խեղդվում են:

Մեկնաբանել