Հակառակորդը կրակել է Տեղ համայնքի ուղղությամբ

Ապրիլի 6-ին Տեղ համայնքի Խնածախ գյուղում հակառակորդը կրկին դմել է սադրանքի՝ թիրախավորել և կրակ բացել խաղաղ բնակչության ուղղությամբ։ Գարնանացանի ժամանակ դաշտերում աշխատող գյուղացիները կրակոցների ձայներ են լսել, այնուհետև նկատել, որ ադրբեջանական դիրքերից կրակում են իրենց ուղղությամբ։ Գյուղացիները դադարեցրել են աշխատանքները, դուրս բերել աշատող տեխնիկան և պարկերով ցորենը՝ դաշտերը թողնելով անմշակ։ ՍիվելՆեթը տեղի ունեցածի մասին զրուցել է ականատեսների հետ։

Մեկնաբանել