Ապրիլի 7-ին Ստեփանակերտում հարյուրավոր կանայք, երեխաներ խաղաղ ցույց էին կազմակերպել:
Եղբայրական գերեզմանոցում զոհվածների շիրիմներին ծաղիկներ դնելուց հետո նրանք երթով շարժվեցին Ստեփանակերտից դուրս գտնվող ոստիկանական անցակետի մոտ, որտեղից փակված ճանապարհահատվածն է սկսվում:
Ցույցի նպատակն էր բարձրաձայնել, որ արցախցիները շարունակում են պայքարել հանուն իրենց իրավունքների: Մասնակիցներն իրենց ձայնը բարձրացրին Արցախի շրջափակման, Ադրբեջանի շարունակական ոտնձգությունների դեմ: