Հայաստանի տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի զինված ուժերի զինծառայող, ևս մեկ ադրբեջանցի զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են։ Այդ մասին հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։
«Ապրիլի 10-ին՝ ժամը 01:00-02:00-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ տարածքում հայտնաբերվել և ձերբակալվել է Ադրբեջանի ԶՈւ զինծառայող: Ըստ նրա խոսքի, իր հետ եղել է ևս մեկ զինծառայող, որի որոնողական աշխատանքները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։
Ավելի վաղ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնել էր, որ Նախիջևանի ուղղությամբ ադրբեջանցի երկու զինծառայող «անբարենպաստ եղանակային և սահմանափակ տեսանելիության պայմաններում մոլորվել են»։
Սոցիալական ցանցերի հայկական տիրույթում տարածվել է նաև ադրբեջանցի զինծառայողի ձերբակալության տեսանյութը, որը ներկայացնում ենք ստորև․