Դասալքության մեղադրանքով Երևանում ձերբակալված ռուսաստանցին ազատ է արձակվել

Դասալքության մեղադրանքով Երևանում ձերբակալված ռուսաստանցին ազատվել է արգելանքից: Տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից։

«ՌԴ արտահանձնելու հարցը կարող է քննարկվել միջնորդություն ստանալու դեպքում՝ կիրառելի միջազգային պայմանագրերով հանձնելու համար բավարար հիմքերի առկայության պայմաններում»,- նշում է դատախազությունը։

Ավելի վաղ Հայաստանի ներքին գործերի նախարարությունը հայտնել էր, որ ապրիլի 7-ին Երևանում ձերբակալվել է դասալքության մեջ մեղադրվող ռուսաստանցի․ «ՆԳՆ քրեական ոստիկանության գլխավոր վարչության և Մարաշի բաժանմունքի ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ ապրիլի 7-ին Նար-Դոսի փողոցում հայտնաբերվել, ձերբակալվել և Մարաշի բաժանմունք է տեղափոխվել Մոսկվայի իրավապահների կողմից դասալքության մեղադրանքով հետախուզվող 23-ամյա Յուրի Տ․-ն»։

Դասալքության մեղ մեղադրվողի հայտնաբերման մասին ՀՀ ոստիկանությունը հայտնել էր ռուսական կողմին և Հայաստանի դատախազությանը։

Մեկնաբանել