Հրապարակի կայարանի վերգետնյա հատվածում վերանորոգումից հետո՝ նոր վերանորոգում

«Հանրապետության հրապարակ» մետրոյի կայարանի վերգետնյա հատվածի քարե շինության վերանորոգման ավարտն ազդարարելուց ամիսներ անց քաղաքապետարանը կրկին վերանորոգում է իրականացնում։

Դեռ 2022-ի նոյեմբերին Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանն էր երևանցիներին առաջարկել չզարմանալ այդ հատվածով անցնելիս, քանի որ կատարվել էին շինբարեկարգման աշխատանքներ։ Ամիսներ անց, սակայն, պարզվեց, որ աշխատանքները չեն ավարտվել, ընդ որում՝ հենց նույն հատվածում, որի լուսանկարը տեղադրել էր Ավինյանն՝ Արամ Մանուկյանի արձանի տաևածքում լրացուցիչ աշխատանքներ են սկսվել։ Այս ծրագրի մասին քաղաքապետարանը սկսեց ակտիվ խոսել նախորդ տարվա կեսից։

Այս տարածքում բարեկարգում իրականացնելու հայտարարված մրցույթում հաղթել էր երկու ընկերությունների՝ «Կապիտալ շին քոնստրակշն» և «Բիդեք» ընկերությունների գնային առաջարկը։ Նրանք միասին ներկայացրել էին շուրջ 52 մլն դրամի հայտ։ Բիդեքի 75 տոկոսը պատկանում է Ազգային ժողովի ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մհեր Սեդրակյանի որդուն՝ Դավիթ Սեդրակյանին, որը մի փոքր ժամանակահատված ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավորն է եղել։ «Կապիտալ շին քոնստրակշնի» հիմնադիր տնօրենը Համլետ Կարապետյանն է, որը մշտապես նկարահանվում էր շինարարության մասին ռեպորտաժներում։ Արձանագրենք, որ Փակ շուկայի գետնանցման վերանորոգումն էլ կատարել էր «Բիդեքը»։

Վերականգնված հատվածը, այսինքն՝ այն մասը, որն ըստ քաղաքապետարանի ավարտվել է, «վերանորոգումից» հետո հետևյալ տեսքն ունի։

Ուշագրավ է, որ վերանորոգման մրցույթի հայտարարությունում ու էսքիզ-առաջարկում Արամ Մանուկյանի արձանի հարակից հատվածը ներառված էր։

Ապրիլի 10-ին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական նիստին պարզվեց, որ աշխատանքները, թեև հայտարարվել էին ավարտված, սակայն այդպես էլ չեն ավարտվել, դեռ լրացուցիչ վերանորոգման, ինչպես նաև լրացուցիչ ֆինանսական հատկացման կարիք կա՝ մոտ 12 մլն դրամ։ Հաղթող ընկերությունը «123» ՍՊԸ-ն է։

Մեկնաբանել