Էդեն Ազարը Պրեմիեր լիգայի ռեկորդ է սահմանել

«Չելսիի» նորեկ Էդեն Ազարը դարձավ Անգլիայի Պրեմիեր լիգայի պատմության մի մասնիկը: Կիսապաշտպանն առաջնության երեք մեկնարկային տուրերում ճանաչվել է լավագույն խաղացող, ինչն աննախադեպ է Պրեմիեր լիգայի համար: Այս մասին հաղորդում է Sports.ru կայքը:

Հիշեցնենք, որ Ազարը «Լիլից» «Չելսի» է տեղափոխվել ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ։

Մեկնաբանել