Արցախի իշխանությունները հանդիպման առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին

Լուսանկարում՝ Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների հանդիպումը ՌԴ խաղաղապահների միջնորդությամբ, մարտի 1, 2023

Արցախի իշխանությունները խաղաղապահ առաքելության միջոցով հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին, հայտնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Արցախի Հանրապետության իշխանությունները Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ առաքելության միջոցով, վերջիններիս տեղակայման վայրում և զորախմբի հրամանատարության միջնորդությամբ հանդիպում անցկացնելու առաջարկ են փոխանցել ադրբեջանական կողմին՝ հումանիտար բնույթի անհետաձգելի հարցեր քննարկելու համար»,- ասված է շտաբի տարածած հայտարարությունում։

Մեկնաբանել