Երևանի ավագանին նոր քաղաքապետ չընտրեց

Ապրիլի 11-ին հրավիրված Երևանի ավագանու արտահերթ նիստը չկայացավ, ավագանու անդամները չէին ներկայացել։

Արտահերթի նիստի օրակարգում էր քաղաքապետի ընտրության հարցը։

Ավելի վաղ ավագանու «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Արմեն Գալջյանը հայտարարել էր, որ նոր քաղաքապետ չընտրելու որոշում ունեն՝ հաշվի առնելով, որ Երևանի ավագանու նոր ընտրություններին մի քանի ամիս է մնացել։

Մեկնաբանել