Եվս 15 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստան

«Կարմիր խաչի» միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ այսօր՝ ապրիլի 11-ին, 15 բուժառու Արցախից տեղափոխվել է Հայաստանի մասնագիտացված բժշկական կենտրոններ, հայտնում է Արցախի առողջապահության նախարարությունը։

Մինչ այսօր «Կարմիր խաչի» միջնորդությամբ Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 305 հիվանդ։

Եվս 10 բուժառու, որոնք պետական պատվերի շրջանակներում ուղեգրվել են ՀՀ բուժում ստանալու համար, ուղեկցողների հետ վերադարձել են Արցախ։

Արցախի առողջապահության նախարարության ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

««Արևիկ» բուժմիավորումում 7 երեխա գտնվում է նորածնային և վերակենդանացման բաժանմունքներում: «Հանրապետական բժշկական կենտրոն»-ում 5 բուժառու գտնվում է վերակենդանացման բաժանմունքում, որոնցից 1-ը ծայրահեղ ծանր վիճակում է»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել