Իրան-Թուրքիա սահմանային գոտում գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ։ Այդ մասին հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։
«Ապրիլի 11-ին, տեղական ժամանակով ժամը 14:31-ին Իրան-Թուրքիա սահմանային գոտում՝ Մակու քաղաքից 7 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 5-6 բալ: Երկրաշարժը զգացվել է Երևան քաղաքում՝ 2 բալ և Արարատի մարզում՝ 3 բալ ուժգնությամբ»,- ասված է հաղորդագրությունում։