Գլխավոր դատախազի տեղակալ Անահիտ Մանասյանն Ազգային ժողովի 69 կողմ, 0 դեմ ձայներով ընտրվեց մարդու իրավունքների պաշտպան։
Մանասյանի թեկնածությունն առաջադրել էր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը։ Ընդդիմությունը ՄԻՊ-ի պաշտոնում առաջադրել էր Լեհաստանում Հայաստանի նախկին դեսպան, Վայոց Ձորի նախկին մարզպետ Էդգար Ղազարյանի թեկնածությունը, սակայն ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում իշխանությունը մերժել է նրա թեկնածությունը։
Մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը հունվարի 23-ին հրաժարականի դիմում էր ներկայացրել՝ այլ աշխատանքի անցնելու կապակցությամբ։