Մհեր Գրիգորյանը հանդիպել է Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահին և պետքարտուղարի փոխտեղակալին

Ապրիլի 11-ին փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը հանդիպել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ, Կովկասյան բանակցություններով ավագ խորհրդատու Լու Բոնոյի և ԱՄՆ պետքարտուղարի փոխտեղակալ Էրիկա Օլսոնի հետ։

Հայաստանում ԱՄՆ դեսպանությունից հայտնում են, որ հանդիպմանը քննարկվել են ՀՀ-ԱՄՆ համագործակցությանը, Հայաստանում և տարածաշրջանում անվտանգությանը, ինչպես նաև ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատմանն ուղղված բանակցություններին առնչվող հարցեր։

Մեկնաբանել