Մհեր Սահակյանը զրկվեց պատգամավորական անձեռնմխելիությունից

Խորհրդարանը համաձայնություն տվեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Մհեր Սահակյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու դատախազի միջնորդությանը։

Մհեր Սահակյանը մարտի 31-ին ԱԺ պետաիրավական հանձնաժողովի նիստի ժամանակ հարվածել էր հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանին։

ՀՀ Սահմանադրության 96-րդ հոդվածի համաձայն՝ պատգամավորի նկատմամբ քրեական հետապնդում կարող է հարուցվել միայն Ազգային ժողովի համաձայնությամբ:

ԱԺ-ում միջնորդությունը ներկայացնելու ժամանակ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը նշեց, որ Մհեր Սահակյանին ազատազրկում չի սպառնում, քանի որ քրեական նոր օրենսգիրքը թույլ չի տալիս առաջին անգամ ոչ ծանր հանցագործություն կատարած անձի նկատմամբ ազատազրկման ձևով պատժատեսակ կիրառելը․ «Այս դեպքում կիրառելի են այլ պատժատեսակներ, օրինակ` հանրային աշխատանք կամ տուգանք»։

Իր ելույթում Մհեր Սահակյանն ասաց, որ համաձայն չէ իր արարքներում խուլիգանության հանցակազմի մասով մեղադրանքին: Ըստ նրա՝ հարվածը հասցվել է բացառապես անհրաժեշտ պաշտպանության նկատառումով։

«Որ տպավորություն չստեղծվի, թե թաքնվում եմ անձեռնմխելիության քողի տակ, գործըներներս էլ դեմ չեն լինի, որ անձամբ կողմ քվեարկեմ միջնորդագրին, քանի որ շահագրգռված եմ, որ իրականությունը բացահայտվի»,- հայտարարեց պատգամավորը:

Մեկնաբանել