Տեղ գյուղում հարձակմամբ Ադրբեջանը սահման է պարտադրում․ զրույց Գոռ Պետրոսյանի հետ

Հայ-ադրբեջանական սահմանի Տեղ գյուղի հատվածում տեղի ունեցած բախումը հետևանք է այն բանի, որ Ադրբեջանը ուժային ճանապարհով սահման է պարտադրում: Սահմանի երկայնքով շահեկան դիրքեր զբաղեցնելու գործընթացն Ադրբեջանը սկսել է անցյալ տարվանից և փորձում է շարունակել մինչև հիմա, նշում է Կովկասի ինստիտուտի գիտաշխատող, քաղաքագետ Գոռ Պետրոսյանը Սիվիլնեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով, ամենայն հավանականությամբ, այս անգամ էլ ադրբեջանցիները փորձել են պարտադրել իրենց կամքը հայկական կողմին, չի ստացվել, ու սկսվել է փոխհրաձգություն: Միջադեպը, նրա խոսքով, ավելի շատ նման է դիրքային բախման, ոչ թե ծրագրված գործողության՝ հետագայում ծավալման միտումով:

Մեկնաբանել