Պապիկյանը ներկայացրեց Տեղում հայ-ադրբեջանական բախման պատճառները

Սուրեն Պապիկյան

Ապրիլի 11-ի զինված ընդհարումը Հայաստանի ու Ադրբեջանի զինված ուժերի միջև տեղի է ունեցել մարտի 29-ին Տեղ գյուղում Ադրբեջանի զինուժի կողմից որոշ հատվածներում առաջխաղացման բերումով․ ապրիլի 12-ին կառավարության ու խորհրդարանի միջև հարցուպատասխանի ժամանակ այս մասին հայտարարեց պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը։

«Խնդիրն այն է, որ ապրիլմեկյան պայմանավորվածությունները չեն կատարվել, ու մարտի 29-ից սահմանային այդ հատվածում Ադրբեջանի զինուժի տեղակայման արդյունքում որոշակի անճշտություններ կան ու տեղակայման ճշգրտումներ են իրականացվում։ ՀՀ ԶՈՒ-ն տեղակայվել է այդ տեղամասում մինչև խնդրի ճշտումը»,- ասաց պաշտպանության նախարարը։

Պապիկյանի խոսքով՝ վերջին տասը օրվա ընթացքում եղել են տասնյակ դեպքեր, երբ ինժեներական աշխատանքների բերումով ադրբեջանական ու հայկական զինուժերի ներկայացուցիչները բանակցել են, նմանատիպ մի ճշգրտման արդյունքում էլ եղել է միջադեպը, որը հանգեցրել է «հրմշտոցի, բախման ու անցանկալի հետևանքների»։

Մեկնաբանել