ԵՄ դիտորդները բախման ժամանակ Տեղում չեն եղել․ Արարատ Միրզոյան

Եվրոպական Միության մոնիթորինգային առաքելությունը տեղակացվել է ապրիլի 11-ին Տեղ գյուղում տեղի ունեցած ընդհարման մասին, առաքելության կազմը միջադեպի ժամանակ Տեղում չի եղել․ ապրիլի 12-ին խորհրդարանում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ, պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Էդուարդ Աղաջանյանի հարցին, հայտարարեց արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Իրենց դիտարկումները արել են, իրենք իրենց զեկուցման մեխանիզմն ունեն ու ԵՄ արտաքին ծառայությանն են զեկուցում»,- ասաց Միրզոյանը։ Մյուս հարցին, թե արդյոք ԵՄ-ն ունի՞ արագ արձագանքի մեխանիզմ նմանաբնույթ դեպքերի համար, արտգործնախարարն արձագանքեց՝ բնականաբար Հայաստանը անմիջապես տեղեկացնում է ԵՄ-ին ու ակնկալում արագ արձագանք։

Պատգամավորներից Հասմիկ Հակոբյանը խնդրեց մեկնաբանել երեկվա միջադեպի վերաբերյալ ադրբեջանական մամուլում տեղ գտած տեղեկությունն այն մասին, որ Հայաստանը կիրառել է հնդկական ու իրանական սպառազինություն։ Ի պատասխան՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ այդ ապատեղեկատվությունը սադրանքի մաս է, նպատակը ցույց տալն է Եվրոպային, որ նրանք մոնիթորինգային առաքելություն են ուղարկել մի երկիր, որը կիրառում է զինատեսակ Ադրբեջանի դեմ, «որի հետ դուք բոլորդ ունեք պրոբլեմներ, կիրառվել են պատժամիջոցներ և այլն»։

Մեկնաբանել