Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ

Հայաստանը Գերմանիայում կունենա առևտրային կցորդ․ համապատասխան որոշման նախագիծը ներառված է կառավարության ապրիլի 13-ի նիստի օրակարգում։

Ըստ որոշման հիմնավորման՝ կցորդը Գերմանիայում իրականացնելու է Հայաստանի տնտեսական քաղաքականությանն ուղղված աշխատանքներ, հավաքագրելու է գերմանական առևտրատնտեսական դաշտի, ներքին ու արտաքին շուկաների մասին տեղեկություններ ու տրամադրելու էկոնոմիկայի նախարարին։ Բացի այդ, կցորդը աջակցելու է Հայաստանի ու Գերմանիայի միջև առևտրատնտեսական պայմանագրերի կատարմանը, առևտրատնտեսական ու գործարար փոխայցելություններին, փորձելու է գերմանացի ներդրողներ գտնել՝ Հայաստանում ներդրումներ կատարելու համար։

Ըստ Վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի ու Գերմանիայի միջև առևտրաշրջանառությունը 2022-ին աճել է 83 տոկոսով, յուրաքանչյուր տարի ակնկալվում է ևս 35-40 տոկոս աճ։

Մեկնաբանել